Գրանցվել Araqich-ում

Araqich համակարգում անհատական հաշիվը ստեծվում է պարզ գրացման միջոցով: 

Գրանցվելու համար հարկավոր է մուտք գործել Araqich.com կայք, սեղմել ձախ անկյունում գտնվող Անվճար փորձարկել կոճակը:

Araqich համակարգում գրանցումից հետո առաջին 14 օրերը կլինեն անվճար համակարգի փորձարկման համար։ Դուք հեշտությամբ կարող եք դադարեցնել աշխատանքը ցանկացած պահի։

Ընտրեք առաջարկվող փաթեթներից մեկը կամ խորհրդակցեք մեր մասնագետի հետ և մենք կառաջարկենք անհատական լուծում:

Սեղմեք  Փորձարկել կոճակը:

Բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել հաշվի տվյալները՝

  • Նշեք Ձեր ընկերության անվանումը 
  • Ընտրեք լոգին, որով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ
  • Նշեք Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն
  • Երկրների ցանկից ընտրեք երկիրը  
  • Հաջորդիվ ընտրեք երկրին համապատասխանող կոդն ու գրեք Ձեր հեռախոսահամարը:
  • Ընտրեք գաղտնաբառ, որը հավաքելով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ:

Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ:

  • Սխալներից խուսափելու կամ պարզապես գաղտնաբառը տեսնելու համար ընտրեք Դիտել կոճակը:
  • Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո հաստատեք, որ ռոբոտ չեք՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Գրանցվել կոճակը սեղմելուց առաջ կարդացեք Առաքիչի Օգտագործման պայմանները և համոզվեք, որ համաձայն եք օգտագործման պայմաններին:

Սեղմեք Գրանցվել կոճակը: Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել Ձեր էլեկտրոնային փոստի հաշիվ, որպեսզի ակտիվացնեք Araqich համակարգում Ձեր հաշիվը և հաստատեք գրանցումը: 

Եթե 5 րոպեների ընթացքում չեք ստացել գրանցումը հաստատող նամակ, խնդրում ենք ստուգել էլեկտրոնային փոստի սպամ թղթապանակը:

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ գրանցվեցիք Araqich համակարգում:

Համակարգով աշխատանքը հեշտությամբ սկսելու համար կարող եք հետևել օգնության քայլերին։ Եթե Դուք ծանոթ եք Առաքիչ համակարգին, կարող եք բաց թողնել այդ քայլերը սեղմելով Բաց թողնել կոճակը:

Գրանցվելու պահից սկսած Դուք ունեք հնարավորություն 14 օր անվճար օգտվել համակարգից:

Արդեն գրանցվա՞ծ եք:

Մուտք գործեք Ձեր հաշիվ՝ սեղմելով Մուտք կոճակը:

Բացված պատուհանում մուտքագրեք հաշվի տվյալները.

  • Մուտքագրեք լոգինը
  • Այնուհետև գաղտնաբառը
  • Սեղմեք Մուտք կոճակը:

Մոռացե՞լ եք գաղտաբառը

Սեղմեք Մոռացե՞լ եք գաղտնաբառը կոճակը:

Բացված պատուհանում լրացրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Ուղարկել կոճակը:

Նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված նամակում կգտնեք ակտիվ հղում, որով անցնելով կարող եք վերականգնել Ձեր հաշվի գաղտնաբառը: