Araqich Help

Can’t find what you're looking for? Contact Support

Ինչպե՞ս գրանցվել Araqich համկարգում

Araqich համակարգում անհատական հաշիվը ստեծվում է պարզ գրացման միջոցով: 

Գրանցվելու համար հարկավոր է մուտք գործել Araqich.com կայք, սեղմել աջ անկյունում գտնվող Անվճար փորձարկել կոճակը:

Գրանցվելու պահից սկսած Դուք ունեք հնարավորություն 14 օր անվճար օգտվել համակարգից:

Բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել հաշվի տվյալները՝

  • Նշեք Ձեր ընկերության անվանումը:
  • Ընտրեք լոգին, որով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ:
  • Նշեք Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն:
  • Երկրների ցանկից ընտրեք երկիրը: 
  • Հաջորդիվ ընտրեք երկրին համապատասխանող կոդն ու գրեք Ձեր հեռախոսահամարը:
  • Ընտրեք գաղտնաբառ, որը հավաքելով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ:

Սխալներից խուսափելու կամ պարզապես գաղտնաբառը տեսնելու համար ընտրեք Դիտել կոճակը:

Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ:

  • Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո հաստատեք, որ ռոբոտ չեք՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Գրանցվել կոճակը սեղմելուց առաջ կարդացեք Առաքիչի Կանոնադրությունը և համոզվեք, որ համաձայն եք օգտագործման պայմաններին:

Սեղմեք Գրանցվել կոճակը, այնուհետև մուտք գործեք Ձեր էլեկտրոնային փոստի հաշիվ, որպեսզի ակտիվացնեք Araqich համակարգում Ձեր հաշիվը և հաստատեք գրանցումը: Արդեն գրանցվա՞ծ եք: Մուտք գործեք Ձեր հաշիվ՝ սեղմելով Մուտք կոճակը:

Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ գրանցվեցիք Araqich համակարգում:

Համակարգով աշխատանքը հեշտությամբ սկսելու համար խնդրում ենք հետևել ներքոհիշյալ օգնության քայլերին։ Եթե Դուք ծանոթ եք Առաքիչ համակարգին, կարող եք բաց թողնել այդ քայլերը սեղմելով Բաց թողնել կոճակը: