Araqich Help

Can’t find what you're looking for? Contact Support

Համակարգի կարգավորումներ

Համակարգի կարգավորումներ ենթաբաժնում անհրաժեշտ է ընտրել վճարման եղանակներին, ապրանքների չափման միավորներին և ընդհանուր կարգավորումներին վերաբերող տվյալներ։

Ինչպես փոփոխել համակարգի կարգավորումներ 

Araqich համակարգում՝ ցանկացած պատուհանի վերին աջ անկյունում Դուք կգտենք ԾանուցումներԿարգավորումներԵլք կոճակները:

1. Սեղմեք Կարգավորումներ կոճակը:

2. Սեղմեք Համակարգի կարգավորումներ կոճակը:

Աստղանիշով դաշտերը լրացնելը պարտադիր է:

Վճարման եղանակներ ենթաբաժնում Արտարժույթ դաշտում ցանկից ընտրեք այն արտարժույթը, որով աշխատում եք։ Այս դաշտը հետագայում փոփոխման ենթակա չէ։

Վճարման եղանակների ցանկից ընտրեք վճարման եղանակները:

Տվյալները պահպանելու համար սեղմեք վերին անկյունում գտնվող Պահպանել կոճակը:

Չափման միավորներ ենթաբաժնում ցանկից ընտրեք այն չափման միավորները, որոնցով չափվում են Ձեր ապրանքները; 

Տվյալները պահպանելու համար սեղմեք վերին անկյունում գտնվող Պահպանել կոճակը:

Ընտրել կարգավորումները ենթաբաժնում անհրաժեշտ է նշել ստանդարդ մատակարարման օրերի քանակը: Նշված թիվը ավտոմատ կերպով գումարվում է պատվերի գրանցման ամսաթվին և ցույց է տալիս պատվերի  մատակարարման ամսաթիվը, որը ենթակա է փոփոխման պատվերը գրանցելու պահին հեռախոսային հավելվածում։

Օգտագործել բաց պատվերներ դաշտում ընտրեք Այո, եթե ցանկանում եք առաքիչներին հնարավորություն տալ գրանցել բաց պատվեր,որը ենթակա է փոփոխման տվյալ մասնաճյուղի  բոլոր առաքիչների կողմից։

Ապրանքի գնի փոփոխություն դաշտում ընտրեք Այո կոճակը, եթե ցանկանում եք հնարավորություն տալ առաքիչներին պատվերը գրանցելիս կատարել գնի փոփոխություն:

Նոր գործընկերոջ ավելացում դաշտում ընտրեք Այո կոճակը, եթե ցանկանում եք տալ առաքիչներին գործընկերներ ավելացնելու հնարավորություն:

Հարկային հաշվի տեսակ դաշտում ընտրեք հարկային հաշվի այն տեսակը, որով աշխատում եք՝

  • Հարկային հաշիվներ
  • Հաշվարկային փասթաթղթեր

Եթե աշխատում եք ավելացված արժեքի հարկով, ԱԱՀ% դաշտում նշեք տոկոսաչափը:

Ներբեռնել ընթացիկ պատվերները դաշտում ընտրեք Այո կոճակը, եթե ցանկանում եք, որ պատվերների տվյալները ներբեռնելիս ցանկում ներառված լինեն նաև բաց պատվերները։

Հաշվարկել ապրանքների քանակ (ելք/մուտք) դաշտում ընտրեք Այո կոճակը, եթե ցանկանում եք տեսնել ապրանքների քանակային փոփոխությունների ամբողջ պատմությունը։

Տվյալները պահպանելու համար սեղմեք վերին անկյունում գտնվող Պահպանել կոճակը: