Araqich Help

Can’t find what you're looking for? Contact Support

Պատվերներ

Պատվերներ բաժնում դուք կարող եք տեսնել առաքիչների գրանցած պատվերները։

1. Հիմնական մենյուից ընտրեք Պատվերներ բաժինը:

Բացված պատուհանում կտեսնեք պատվերի մասին տվյալների ցանկը։

Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը էջի վերևում ընտրելով գործարքի տեսակը՝

  • պատվերներ, վերադարձեր, վճարումներ
  • պատվերի կարգավիճակը՝ ավրտված կամ սպասվող 
  • վճարման եղանակը
  • ժամանակահատվածը
  • մասնաճյուղը
  • առաքիչ
  • գործընկեր
  • ներբեռնել պատվերի տվյալները։

Ներբեռնել կոճակը սեղմելով կարող եք ներբեռնել պատվերների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան, ներառյալ պատվերների հարկային հաշիվները XML ֆորմատով և այն ներմուծել հարկայինի e-invoicing ծրագիր։

Պատվերների մանրամասներին ծանոթանալու համար պատվերների ցանկի համապատասխան տողում սեղմեք Դիտել կոճակը։

Դիտել պատվերը կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում Դուք կտեսնեք պատվերի վերաբերյալ բոլոր մանրամասները և տվյալ պատվերում ներառված ապրանքները։ 

Ինչպես ջնջել պատվերները

1. Կառավարման վահանակից ընտրեք Պատվերներ բաժինը:

Պատվերի տվյալները ցանկից ջնջելու համար ցանկի համապատասխան պատվերի տողում սեղմեք Ջնջել կոճակը։

Ինչպես տեսնել պատվերի և գործընկերոջ հասցեն քարտեզի վրա

Կախված Ձեր սակագնային պլանից, Դուք հնարավություն ունեք տեսնելու առաքիչի գրանցած պատվերի հասցեն և գործընկերոջ հասցեն քարտեզի վրա։

1. Կառավարման վահանակից ընտրեք Պատվերներ բաժինը:

Պատվերների ցանկից համապատասխան պատվերի տողում սեղմեք Դիտել կոճակը։