Araqich Help

Can’t find what you're looking for? Contact Support

Փաթեթներ

Փաթեթներ բաժնում Դուք կգտնեք Araqich համակարգում Ձեր սակագնային փաթեթի մասին բոլոր մանրամասները՝

  • փաթեթի անվանումը
  • ծրագրին կցված սարքերի քանակը
  • փաթեթի ակտիվ լինելու ժամկետները

Ինչպես ընտրել փաթեթ և բաժանորդագրվել 

Araqich համակարգում՝ ցանկացած պատուհանի վերին աջ անկյունում Դուք կգտենք ԾանուցումներԿարգավորումներԵլք կոճակները:

Սեղմեք Կարգավորումներ կոճակը

Սեղմեք վերին աջ անկյունում գտնվող Փոխել փաթեթը կոճակը:

Քանի դեռ չի ավարտվել 14 օրյա անվճար փորձաշրջանը, բաժանորդագրվելու համար սեղմեք Գնել կոճակը և ծանոթացեք առաջարկվող փաթեթներին։

Առաջարկվող սակագնային փաթեթների շարքում ընտրեք Ձեզ համար լավագույն տարբերակը և սեղմեք Բաժանորդագրվել կոճակը

Դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար վճարման ցիկլը և մեթոդը, ապա սեղմել Հաստատել կոճակը։

Ինչպես փոխել փաթեթը

Եթե արդեն բաժանորդագրված եք, Դուք հնարավորություն ունեք փոխել փաթեթը:

Araqich համակարգում՝ ցանկացած պատուհանի վերին աջ անկյունում Դուք կգտենք ԾանուցումներԿարգավորումներԵլք կոճակները:

Սեղմեք Կարգավորումներ կոճակը:

Սեղմեք վերին աջ անկյունում գտնվող Փոխել փաթեթը կոճակը:

Առաջարկվող սակագնային փաթեթների շարքում ընտրեք Ձեզ համար լավագույն տարբերակը և սեղմեք Բաժանորդագրվել կոճակը:

Դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար վճարման ցիկլը և մեթոդը, ապա սեղմել Հաստատել կոճակը։

Ինչպես և երբ կատարել վճարումները

Araqich համակարգում բոլոր վճարումները հաշվվում են ամեն ամսվա առաջին օրը: Այսպիսով, եթե Դուք բաժանորդագրվել եք ամսվա առաջին կեսին (մինչ ամսի 20-ը), օրինակ մարտի 5-ին, ապա մարտ ամսվա համար Դուք կվճարեք միայն 26 օրվա վճարը և Ձեր հաշիվը ակտիվ կլինի մինչև մարտի 31-ը։ Եթե Դուք բաժանորդագրվել եք ամսվա երկրորդ կեսին (ամսի 20-ից հետո), օրինակ մարտի 21-ին, Դուք կվճարեք ոչ միայն մարտ ամսի 10 օրվա վճարը, այլ դրան կգումարվի ապրիլ ամսվա վճարը և Ձեր հաշիվը ակտիվ կլինի մինչև Ապրիլի 30-ը։

Հաջորդ վճարումը կարող եք կատարել ակտիվ ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում։

15 օրերի ընթացքում վճարում չկատարելու դեպքում Ձեր հաշիվը կարգելափակվի։

Ինչպես վերականգնել արգելափակված հաշիվը

Համակարգից կրկին օգտվելու համար մուտք գործեք Ձեր արդեն  արգելափակված հաշիվ և կատարեք վճարում։