Գրանցվել Araqich-ում
Araqich համակարգում անհատական հաշիվը ստեծվում է պարզ գրացման միջոցով:
Գրանցվելու համար հարկավոր է մուտք գործել Araqich.com կայք, սեղմել ձախ անկյունում գտնվող Անվճար փորձարկել կոճակը:
Araqich համակարգում գրանցումից հետո առաջին 14 օրերը կլինեն անվճար համակարգի փորձարկման համար։ Դուք հեշտությամբ կարող եք դադարեցնել աշխատանքը ցանկացած պահի։
Ընտրեք առաջարկվող փաթեթներից մեկը կամ խորհրդակցեք մեր մասնագետի հետ և մենք կառաջարկենք անհատական լուծում:
Սեղմեք Փորձարկել կոճակը:
Բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել հաշվի տվյալները՝
- Նշեք Ձեր ընկերության անվանումը
- Ընտրեք լոգին, որով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ
- Նշեք Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն
- Երկրների ցանկից ընտրեք երկիրը
- Հաջորդիվ ընտրեք երկրին համապատասխանող կոդն ու գրեք Ձեր հեռախոսահամարը:
- Ընտրեք գաղտնաբառ, որը հավաքելով կկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ:
Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ:
- Սխալներից խուսափելու կամ պարզապես գաղտնաբառը տեսնելու համար ընտրեք Դիտել կոճակը:
- Բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո հաստատեք, որ ռոբոտ չեք՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Գրանցվել կոճակը սեղմելուց առաջ կարդացեք Առաքիչի Օգտագործման պայմանները և համոզվեք, որ համաձայն եք օգտագործման պայմաններին:
Սեղմեք Գրանցվել կոճակը: Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել Ձեր էլեկտրոնային փոստի հաշիվ, որպեսզի ակտիվացնեք Araqich համակարգում Ձեր հաշիվը և հաստատեք գրանցումը:
Եթե 5 րոպեների ընթացքում չեք ստացել գրանցումը հաստատող նամակ, խնդրում ենք ստուգել էլեկտրոնային փոստի սպամ թղթապանակը:
Շնորհավորում ենք: Դուք հաջողությամբ գրանցվեցիք Araqich համակարգում:
Համակարգով աշխատանքը հեշտությամբ սկսելու համար կարող եք հետևել օգնության քայլերին։ Եթե Դուք ծանոթ եք Առաքիչ համակարգին, կարող եք բաց թողնել այդ քայլերը սեղմելով Բաց թողնել կոճակը:
Գրանցվելու պահից սկսած Դուք ունեք հնարավորություն 14 օր անվճար օգտվել համակարգից:
Արդեն գրանցվա՞ծ եք:
Մուտք գործեք Ձեր հաշիվ՝ սեղմելով Մուտք կոճակը:
Բացված պատուհանում մուտքագրեք հաշվի տվյալները.
- Մուտքագրեք լոգինը
- Այնուհետև գաղտնաբառը
- Սեղմեք Մուտք կոճակը:
Մոռացե՞լ եք գաղտաբառը
Սեղմեք Մոռացե՞լ եք գաղտնաբառը կոճակը:
Բացված պատուհանում լրացրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Ուղարկել կոճակը:
Նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված նամակում կգտնեք ակտիվ հղում, որով անցնելով կարող եք վերականգնել Ձեր հաշվի գաղտնաբառը: