Թղթապանակներ

Ապրանքներ բաժնում դուք կարող եք խմբավորել ապրանքները թղթապանակներում: Թղթապանակում կարելի է ավելացնել ապրանքներ և ստեղծել նոր թղթապանակներ:

Հիմնական մենյուից ընտրեք Ապրանքներ բաժինը: 

Բացված պատուհանում Դուք կտեսնեք ապրանքների և թղթապանակների վերաբերյալ հետևյալ տվյալներ.

  1. Ապրանքների և թղթապանակների գլխավոր նկարը,
  2. Անվանումը,
  3. Տեսակը՝ ապրանք կամ թղթապանակ,
  4. Խմբագրվել է դաշտում դուք կտեսնեք ապրանքների և թղթապանակների հետ կատարված վերջին փոփոխությունների ամսաթվերը:
  5. Գործառույթներ դաշտի միջոցով կկարողանաք խմբագրել կամ ջնջել թղթապանակները, խմբագրել ապրանքները: 

Գործառույթներ դաշտը ներառում է հետևայլ գործառույթները.

  1. Խմբագրել
  2. Ջնջել

Թղթապանակի տողում սեղմելով Խմբագրել կոճակը Դուք կարող եք փոխել թղթապանակի անվանումն ու նկարը:

Թղթապանակը հեռացնելու համար սեղմեք Ջնջել կոճակը:

Ինչպե՞ս ստեղծել թղթապանակներ

Ապրանքները խմբավորելու համար Ապրանքներ բաժնում վերին աջ անկյունում ընտրեք Ավելացնել թղթապանակ կոճակն ու ստեղծեք ապրանքների թղթապանակ:

Անհրաժեշտ է լրացնել թղթապանակի անունը Անվանում տողում և ընտրել նկար թղթապանակի համար Ընտրել գլխավոր նկարը հատվածում:

Վերբեռնել ապրանքի նկարը դաշտում սեղմեք Ընտրել կոճակը և վերբեռնեք որևէ նկար: 

Տեղաշարժեք նկարը և կտրեք ցանկալի հատվածը: 

Պահպանելու համար սեղմեք պատուհանի վերին աջ անկյունում Ստեղծել կոճակը, նախորդ բաժին վերադառնալու համար՝ Չեղարկել կոճակը:

Ստեղծված թղթապանակը կհայտնվի ապրանքերի շարքում:

Ինչպե՞ս թղթապանակում ավելացնել նոր ապրանք կամ թղթապանակ

Թղթապանակում նոր թղթապանակ կամ ապրանք ավելացնելու համար թղթապանակի տողում սեղմեք գլխավոր նկարի վրա։ 

Բացված պատուհանի վերևի աջ անկյունում ընտրեք + Ավելացնել  կոճակը նոր ապրանք ավելացնելու համար:

Բացված պատուհանի վերևի աջ անկյունում ընտրեք  Ավելացնել Թղթապանակ  կոճակը նոր թղթապանակ ստեղծելու համար։