Տեղեկատու
Տեղեկատու բաժնում Դուք կարող եք տեսնել հաշվետվություններն ու գործընկերների պարտքերը:
Ինչպե՞ս տեսնել հաշվետվությունները
Հիմնական մենյուից ընտրեք Տեղեկատու բաժինը:
Սեղմեք Հաշվետվություն ըստ ժամանակահատվածի կոճակը:
Բացված պատուհանում Դուք կտեսնեք պատվերների, վերադարձերի, վճարումների և գործընկերների վերաբերյալ տվյալներ՝ ըստ գումարի և ըստ քանակի:
Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը պատուհանի վերին աջ անկյունում ընտրելով հետևյալ պարամետրերը՝
- Ընտրել առաքիչ
- Ընտրել խումբը
- Ընտրել գործընկերոջը
- Ընտրել տեսակը՝ պատվերներ, վերադարձեր, վճարումների ձևակերպում
- Ժամանակահատվածը
Սեղմեք Որոնել կոճակը:
Պատուհանի ներքևի հատվածում Դուք կտեսնեք հետևյալ տվյալները.
- ID
- Մասնաճյուղեր
- Առաքիչ
- Գործընկեր
- Ընդհանուր
- Կարգավիճակ
- Տեսակ
- Ստեղծվել է
- Գործառույթներ
Ինչպե՞ս տեսնել գործընկերների պարտքերը
Հիմնական մենյուից ընտրեք Տեղեկատու բաժինը:
Սեղմեք Գործընկերների պարտքեր կոճակը:
Բացված պատուհանում դուք կտեսնեք գործընկերների ցանկը և հետևյալ տվյալները.
- Անվանում
- Դեբետ
- Դեբետ լիմիտ
- Տարբերություն
Դեբետ լիմիտը գերազանցած գործընկերների տվյալները նշվում են կարմիր գույնով:
Դեբետ լիմիտը սահմանելու կամ փոփոխելու համար անցեք Գործընկերներ բաժին:
Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը վերին աջ անկյունում ընտրելով հետևյալ պարամետրերը՝
- Ժամանակահատվածը,
- Ընտրել առաքիչ
- Դեբետի տեսակը՝ դեբետ լիմիտ, զրոյական իմիտ, բոլորը:
Կարող եք նաև որոնել գործընկերոջ պարտքերի վերաբերյալ տվյալներ Գործընկերներ դաշտում լրացնելով անվանումը և սեղմելով համակարգչի enter կոճակը:
Պարտքերի վերաբերյալ տվյալները կարելի է ներբեռնել XLS ֆորմատով՝ սեղմելով վերին աջ անկյունում գտնվող Արտահանել կոճակը: