Թիմ

Araqich համակարգում Թիմ բաժնում Դուք հնարավորություն ունեք տեսնել առաքիչների ցանկն ու առաքիչների վերաբերյալ տվյալները, խմբագրել դրանք, կազմել գործընկերների խմբեր, տեսնել ապրանքների մուտքերն ու ելքերը:

Հիմնական մենյուից ընտրելով Թիմ բաժինը, բացված պատուհանում Դուք կտեսնեք հետևյալ տվյալները՝ 

  1. Առաքիչի լոգինը 
  2. Առաքիչի անունը 
  3. Առաքիչի կարգավիճակը 
  4. Գործառույթները

Դուք հնարավորություն ունեք նաև ֆիլտրելու առաքիչների ցանկը.

  • Պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Ընտրեք մասնաճյուղը կոճակը և ցանկից ընտրեք այն մասնաճյուղը, որի առաքիչներին ցանկանում եք տեսնել ցանկում:
  • Պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Կարգավիճակ կոճակը և ընտրեք առաքիչի կարգավիճակը՝ ակտիվ կամ արգելափակված, որպեսզի տեսնեք այդ առաքիչների ցանկը: 
  • Դուք հնարավորություն ունեք նաև որոնելու առաքիչի տվյալները՝ պատուհանի վերին ձախ անկյունում որոնման տողում գրելով առաքիչի անվանումը։ 

Ինչպե՞ս ավելացնել Առաքիչ

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք + նշանը, որպեսզի ավելացնեք առաքիչի տվյալները:

Ավելացնել առաքիչ պատուհանում անհրաժեշտ է լրացնել այն վաճառքի մենեջերի կամ առաքիչի տվյալները, ում ուզում եք տալ հասանելիություն դեպի համակարգ:

Աստղանիշով դաշտերը լրացնելը պարտադիր է:

  • Ընտրեք Ձեր ընկերության այն մասնաճյուղը, որտեղ աշխատում է տվյալ վաճառքի մենեջերը կամ առաքիչը:
  • Լրացրեք անունը:

Ցանկալի է լրացնել նաև հաջորդ դաշտերը՝

  • Առաքիչի էլեկտրոնային փոստի հասցեն:
  • Առաքիչի հեռախոսահամարը:
  • Առաքիչի համարը:
  • Առաքման եղանակը:
  • Առաքման հասցեն:

Առաքման եղանակ և Առաքման հասցե դաշտերում նշված տվյալներն օգտագործվում են արտահանվող պատվերների հարկային հաշիվներում:

  • Պարտադիր է ընտրել լոգին և գաղտնաբառ Ձեր վաճառքի մենեջերի կամ առաքիչի համար, որոնք օգտագործելով վերջինս կկարողանա մուտք գործել Araqich համակարգ հեռախոսային հավելվածի միջոցով։ Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ:

Վերոնշյալ քայլերը կատարելուց և բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Ստեղծել կոճակը, որպեսզի ավելացնեք առաքիչին, կամ սեղմեք Չեղարկել կոճակը, եթե չեք ցանանում պահպանել տվյալները: 

Ինչպե՞ս խմբագրել առաքիչի տվյալները

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Խմբագրում կոճակը:

Տվյալների խմբագրում ենթաբաժնում Դուք կարող եք փոփոխել առաքիչի տվյալները, ապա սեղմեք Պահպանել կոճակը, կամ Չեղարկել, եթե չեք ցանկանում պահպանել փոփոխությունները:

Ինչպե՞ս փոխել առաքիչի գաղտնաբառը

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Խմբագրում կոճակը:

Սեղմեք Փոխել գաղտնաբառը կոճակը:

Սեղմեք Հաստատել կոճակը: Գործողությունը չեղարկելու համարսեղմեք Փակել կոճակը:
 

Ինչպե՞ս արգելափակել առաքիչին

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Խմբագրում կոճակը:

Սեղմեք Արգելափակել կոճակը և ժամանակավորապես արգելափակեք առաքիչին:

Սեղմեք Հաստատել կոճակը: Գործողությունը չեղարկելու համար սեղմեք Փակել կոճակը: 
 

Ինչպե՞ս ապաարգելափակել առաքիչին

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Խմբագրում կոճակը:

Սեղմեք Ակտիվվացնել կոճակը:

Սեղմեք Հաստատել կոճակը: Գործողությունը չեղարկելու համարսեղմեք Փակել կոճակը: 
 

Ինչպե՞ս ջնջել առաքիչին

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Խմբագրում կոճակը:

Սեղմեք պատուհանի ներքևում Ջնջել կոճակը:

Սեղմեք Հաստատել կոճակը: Գործողությունը չեղարկելու համարսեղմեք Փակել կոճակը: 
 

Ինչպե՞ս ստեղծել գործընկերների խմբեր

Դուք հնարավություն ունեք յուրաքանչյուր առաքիչի համար ընտրել գործընկեր, կազմել խմբեր՝ բաղկացած առաքիչից և գործընկերոջից, խմբագրել կամ ջնջել դրանք:

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Գործընկերներ կոճակը:

Բացված պատուհանում կտեսնեք այն խմբերը, որոնցում ներառված է տվյալ վաճառքի մենեջերը կամ առաքիչը և վերջինիս կցված գործընկերների ցանկը:

  • Սեղմելով Բոլորը կոճակը Դուք կտեսնեք տվյալ առաքիչին կցված բոլոր գործընկերների ցանկը։ 
  • Եթե ցանկանում եք որևէ գործընկեր կցել առաքիչին, սեղմեք վերին աջ անկյունում գտնվող Ավելացնել+ կոճակը, գործընկերների ցանկից գործընկերոջ անվան դիմաց կատարեք նշում թռչնանիշով և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող Ավելացնել+ կոճակը:

 

  • Դուք հնարավորություն ունեք ավելացնել գործընկերների խմբեր սեղմելով ձախ անկյունում գտնվող Ավելացնել + կոճակը։

Բացված պատուհանում լրացրեք խմբի անվանումը և սեղմեք Ստեղծել կոճակը։

Ավելացված խումբը կհայտնվի խմբերի ցանկում: 

Խմբում նոր գործընկերներ ներառելու համար ընտրեք խումբը և սեղմեք պատուհանի վերին աջ անկյունում գտնվող Ավելացնել+ կոճակը։

Բացված պատուհանում գործընկերների ցանկից որևէ գործընկերոջ կամ մի քանի գործընկերների խմբում ներառելու համար գործընկերոջ անվան դիմաց կատարեք նշում թռչնանիշով և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող Ավելացնել կոճակը։

Եթե ցանկանում եք, որպեսզի տվյալ առաքիչը հասանելիություն չունենա գործընկերներից որևէ մեկին, տվյալ գործընկերոջ անվան տողում սեղմեք Ջնջել կոճակը և գործընկերների ցանկից հեռացրեք տվյալ գործընկերոջը։

Եթե ցանկանում եք տեսնել տվյալ գործընկերոջը վերաբերող մանրամասները, վերջինիս անվան տողում սեղմեք Դիտել կոճակը:

Գործընկերոջը խմբից հեռացնելու համար ընտրեք խումբը, որում ներառված է տվյալ գործընկերը և վերջինիս անվան տողում սեղմեք Ջնջել կոճակը։
 

Ինչպե՞ս ավելացնել այլ վաճառքի մենեջերների և առաքիչների գործընկերների խմբում

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Գործընկերներ կոճակը:

Բացված պատուհանում խմբերի ցանկից ընտրեք խումբը:

Աջակողմյան պատուհանում սեղմեք Առաքիչ կոճակը:

Ցանկից ընտրեք առաքիչին և սեղմեք Պահպանել կոճակը։
 

Ինչպե՞ս հեռացնել վաճառքի մենեջերին կամ առաքիչին գործընկերների խմբից

Հիմնական մենյուից ընտրեք Առաքիչներ բաժինը:

Առաքիչներ բաժնում առաքիչի անվան տողում սեղմեք Գործընկերներ կոճակը:

Բացված պատուհանում խմբերի ցանկից ընտրեք խումբը:

Աջակողմյան պատուհանում սեղմեք Ջնջել կոճակը: