Մասնաճյուղեր

Հիմնական մենյուից ընտրեք Մասնաճյուղեր բաժինը:

Բացված պատուհանում Դուք կտեսնեք հետևյալ տվյալները.

  1. Մասնաճյուղի լոգինը
  2. Մասնաճյուղի անունը 
  3. Սարքերի քանակը
  4. Մասնաճյուղի կարգավիճակը՝ ակտիվ կամ արգելափակված
  5. Գործառույթները

Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու տվյալների ցանկը՝ պատուհանի վերին աջ անկյունում ընտրելով մասնաճյուղի կարգավիճակը՝ ակտիվ, արգելափակված, սպասվող:

Դուք հնարավորություն ունեք նաև որոնելու մասնաճյուղը՝ պատուհանի վերին ձախ անկյունում գրելով գործընկերոջ անվանումը։ 

Ինչպես խմբագրել մասնաճյուղի տվյալները

Դուք կարող եք փոխել մասնաճյուղի անվանումն ու տվյալները, փոխել գաղտնաբառը,  արգելափակել կամ ջնջել այն:

Հիմնական մենյուից ընտրեք Մասնաճյուղեր բաժինը:

Մասնաճյուղեր բաժնում տվյալ մասնաճյուղի անվան տողում սեղմեք Խմբագրել կոճակը:

Տվյալների խմբագրում պատուհանում անհրաժեշտ է լրացնել մասնաճյուղի վերաբերյալ տվյալները:

Աստղանիշով դաշտերը լրացնելը պարտադիր է:

  • Անվանում դաշտում լրացրեք մասնաճյուղի անունը:
  • Լրացրեք էլեկտրոնային փոստի հասցեն:
  • Ընտրեք լոգին և գաղտնաբառ:
  • Մասնաճյուղի համար ընտրեք սարքերի քանակ, որոնց միջոցով վաճառքի մենեջերներն ու առաքիչները կկարողանան մուտք գործել համակարգ:

Դուք կարող եք կցել մինչև 180 սարք՝ կախված Ձեր սակագնային փաթեթից:

Ցանկալի է լրացնել նաև հաջորդ դաշտերը՝

  • Հեռախոսահամար:
  • Բջջային:
  • Ցանկից ընտրեք ապրանքագրի տեսակ:

Հաջորդիվ լրացրեք մասնաճյուղի իրավաբանական տվյալները:

  • ՀՎՀՀ տվյալները:
  • Գործունեության հասցեն:
  • Առաքման հասցեն:
  • Բանկ:
  • ՀՀ:
  • Նկարագրություն դաշտում կատարեք կարևոր նշումներ մասնաճյուղի վերաբերյալ: Կարող եք օգտագործել առավելագույնը 255 սիմվոլ։

ԱԱՀ դաշտի տվյալները փոփոխման ենթակա չեն:

Տվյալների խմբագրում ենթաբաժնում Դուք կարող եք փոփոխել մասնաճյուղի տվյալները, ապա սեղմել Պահպանել կոճակը, կամ Չեղարկել, եթե չեք ցանկանում պահպանել փոփոխությունները։

Դուք հնարավորություն ունեք փոխել մասնաճյուղի գաղտնաբառը սեղմելով Փոխել գաղտնաբառը կոճակը:

Բացված պատուհանում մուտքագրեք նոր գաղտնաբառը և սեղմեք Պահպանել կոճակը:

Դուք հնարավորություն ունեք ժամանակավորապես արգելափակել մասնաճյուղը սեղմելով Արգելափակել կոճակը:

Արգելափակված մասնաճյուղի կարգավիճակը փոխելու համար մասնաճյուղի անվան տողում սեղմեք Խմբագրել կոճակը:

Բացված պատուհանում ընտրեք Ակտիվացնել կոճակը:

Սեղմեք Հաստատել կոճակը, կամ Փակել, եթե չեք ցանկանում հաստատել գործողությունը: