Վճարումներ
Վճարումներ բաժնում դուք կարող եք տեսնել առաքմամբ զբաղվող մենեջերների/առաքիչների գրանցած վճարումները, ինչպես նաև կարող եք ծանոթանալ վճարումների վերաբերյալ մանրամասներին:
Հիմնական մենյուից ընտրեք Վճարումներ բաժինը:
Բացված պատուհանում կտեսնեք վճարումների մասին տվյալների ցանկը.
- ID
- Մասնաճյուղ
- Առաքիչ
- Գործընկեր
- Կարգավիճակ
- Տեսակ
- Վճարման եղանակ
- Ստեղծման ամսաթիվ
Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը էջի վերևում ընտրելով գործարքի տեսակը՝
- Վճարման կարգավիճակը՝ ավարտված կամ սպասվող
- Վճարման եղանակը
Վճարման եղանակների հետ կապված փոփոխություններ կատարելու համար անցեք Կարգավորումներ բաժին:
- Ժամանակահատվածը
- Մասնաճյուղը
- Առաքիչ
- Գործընկեր
Վճարի մանրամասներին ծանոթանալու համար պատվերների ցանկի համապատասխան տողում սեղմեք Դիտել կոճակը։
Ինչպե՞ս ջնջել վճարը
Հիմնական մենյուից ընտրեք Վճարում բաժինը:
Վճարի տվյալները ցանկից ջնջելու համար ցանկի համապատասխան վճարի տողում սեղմեք Ջնջել կոճակը։
Ինչպես տեսնել վճարման և գործընկերոջ հասցեն քարտեզի վրա
Կախված Ձեր սակագնային փաթեթից, Դուք հնարավություն ունեք տեսնելու վաճառքի մենեջերի կամ առաքիչի գրանցած վճարի հասցեն և գործընկերոջ հասցեն քարտեզի վրա։
Գնացուցակ էջում կարող եք ծանոթանալ Araqich համակարգի գնային փաթեթնրին:
Հիմնական մենյուից ընտրեք Վճարում բաժինը:
Մինչ քարտեզը տեսնելը վճարում բաժնում յուրաքանչյուր տողի դիմաց կարող եք տեսնել տեղանքի տարբերանշան՝ կարմիր, դեղին, մոխրագույն:
Կանաչ գույնի նշանը վկայում է նրա մասին, որ Ձեր առաքիչը կամ վաճառքի մենեջերը պատվերը գրանցել է Ձեր կողմից նշված գործընկերոջ հասցեից,
Դեղին նշանը նշանակում է, որ պատվերը գրանցվել է նշված հասցեից դուրս,
Մոխրագույն նշանը նշանակում է, որ ինչ-ինչ պատճառներով հասցեն հնարավոր չի եղել որոշել (GPS համակարգը անջատված է, գործընկերոջ հասցեն նշված չէ, կամ փաթեթում տվյալ գործառույթը ներառված չէ)
Իսկ եթե ցանկանում եք տեսնել, թե որ հասցեից է գրանցվել պատվերը, ապա պատվերների ցանկից համապատասխան պատվերի տողում սեղմեք Դիտել կոճակը։
Ինչպես հաստատել վճարումը
Հիմնական մենյուից ընտրեք Վճարում բաժինը:
Վճարումը հաստատելու համար սեղմեք տվյալ վճարման տողի վերջում տեղադրված կանաչ վահանակը.
Հաստատված վճարը փոփոխման ենթակա չէ:
Ինչպե՞ս ավելացնել վճարում
Հիմնական մենյուից ընտրեք Վճարում բաժինը:
Վճարում ավելացնելու համար սեղմեք աջ անկյունում գտնվող Ավելացնել կոճակը
Այնուհետև լրացրեք համապատասխան բաժինները
Սեղմեք ստեղծել:
Այս բաժնում Դուք կարող եք միանգամից հաստատել վճարումը, կամ թողնել այն չհաստատված: