Հաշվի կարգավորումներ

Հաշվի կարգավորումներ ենթաբաժնում անհրաժեշտ է լրացնել կազմակերպության տվյլաներն ու Araqich համակարգում Ձեր հաշվի կարգավորումները:

Ինչպե՞ս ավելացնել և փոփոխել կազմակերպության տվյալներ 

Araqich համակարգում՝ ցանկացած պատուհանի վերին աջ անկյունում Դուք կգտենք ԾանուցումներԿարգավորումներ կոճակները:

Սեղմեք Կարգավորումներ կոճակը:

Սեղմեք Հաշվի կարգավորումներ կոճակը:

Աստղանիշով դաշտերը լրացնելը պարտադիր է:

Կազմակերպության տվյալներ ենթաբաժնում կարող եք 

  • Ընտրել պրոֆիլի նկար
  • Փոփոխել կազմակերպության անունը
  • Ընտրել կազմակերպության երկիրը,  լրացնել քաղաք, հասցե դաշտերը
  • Նշել քաղաքային և բջջային հեռախոսահամարներ:
  • Գործունեության տեսակ դաշտում ներառված ցանկից ընտրեք Ձեր կազմակերպության գործունեության տեսակը:
  • Անհրաժեշտության դեպքում նշեք աշխատակիցների քանակն ու հավելյալ տեղեկություն Աշխատակիցների քանակ և Հավելյալ դաշտերում:

Կազմակերպության տվյալները պահպանելու համար սեղմեք Կազմակերպության տվյալներ ենթաբաժնի վերին անկյունում գտնվող Պահպանել կոճակը:

Հաշվի կարգավորումներ ենթաբաժնում կարող եք

  • Փոփոխել հաշվի լոգինը
  • Փոփոխել հաշվին կցված էլեկտրոնային փոստի հասցեն
  • Ընտրել հաշվի լեզուն լեզուների ցանկից

Տվյալները պահպանելու համար սեղմեք Հաշվի կարգավորումներ ենթաբաժնի վերին անկյունում գտնվող Պահպանել կոճակը:

Փոխել գաղտնաբառը ենթաբաժնում կարող եք փոխել Ձեր հաշվի գաղտնաբառը:

Մուտքագրեք այժմյան գաղտնաբառը, ապա մուտքագրեք նոր գաղտնաբառը և վերջին տողում կրկին մուտքագրեք նոր գաղտաբառը:

Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը 4 նիշ:

Նոր գաղտաբառը պահպանելու համար սեղմեք Փոխել գաղտնաբառը ենթաբաժնի վերին անկյունում գտնվող Պահպանել կոճակը: