Սարքեր
Սարքեր բաժնում կարելի է տեսնել և փոփոխել այն բոլոր սարքերի ցանկը, որոնց միջոցով վաճառքի մենեջերներն ու առաքիչները մուտք են գործել համակարգ:
Համակարգից օգտվելիս կարելի է կիրառել այնքան սարքեր, որքան թույլ է տալիս Ձեր ընտրած գնային փաթեթը:
Փաթեթում նշված սարքերի քանակը լրանալուն պես Դուք այլևս չեք կարողանա ավելացնել նոր սարքեր:
Նոր սարք ավելացնելու համար կարող եք փոխել գնային փաթեթը կամ հեռացնել սարքերից մեկը:
Գնային փաթեթը փոխելու համար անցեք Փաթեթներ բաժին:
Ամեն անգամ, երբ Ձեր վաճառքի մենեջերներից կամ առաքիչներից մեկը մոբայլ հավելվածի միջոցով մուտք կգործի համակարգ նոր սարքով, Սարքեր բաժնում կհայտնվեն սարքի մասին տվյալները:
Հիմնական մենյուից ընտրեք Սարքեր բաժինը:
Բացված պատուհանում Դուք կտեսնեք սարքերի ցանկ, որտեղ ներառված են հետևյալ տվյալները՝
- Սարքի անվանում
- Մասնաճյուղ
- ՄԱԿ հասցեներ
- Կարգավիճակ
- Գործառույթներ
Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը պատուհանի վերին աջ անկյունում ընտրելով հետևյալ պարամետրերը՝
- Ընտրել մանսաճյուղ
- Կարգավիճակի` ակտիվ կամ արգելափակված:
Ինչպե՞ս տեսնել սարքերի վերաբերյալ մանրամասները
Հիմնական մենյուից ընտրեք Սարքեր բաժինը:
Բացված պատուհանում համապատասխան սարքի տողում սեղմեք Դիտել կոճակը:
Բացված պատուհանում Դուք կտեսնեք սարքի մասին մանրամասն տվյալները.
- ՄԱԿ հասցե
- Ստեղծվել է
- Սարքի անվանում
- Սերիական համար
- Հավելյալ
Ինչպե՞ս խմբագրել սարքերի վերաբերյալ տվյալները
Այս ենթաբաժնում կարող եք ջնջել և արգելափակել սարքերը, կամ փոփոխել սարքի տվյալները:
Հիմնական մենյուից ընտրեք Սարքեր բաժինը:
Բացված պատուհանում համապատասխան սարքի տողում սեղմեք Խմբագրում կոճակը:
Տվյալների խմբագրում ենթաբաժնում անհրաժեշտ է լրացնել հետևյալ տվյալները.
- Ցանկից ընտրել մանաճյուղը:
ՄԱԿ հասցեն կարող եք տեսնել հեռախոսային հավելվածի մուտք գործելու էջում։
Կարող եք լրացնել նաև այլ տվյալներ սարքի վերաբերյալ՝
- Սերիական համար
- Սարքի անվանում
- Կարգավիճակ դաշտի միջոցով կարող եք տեսնել սարքի կարգավիճակը և փոխել այն:
- Հավելյալ
Ինչպե՞ս արգելափակել սարքը
Հիմնական մենյուից ընտրեք Սարքեր բաժինը:
Բացված պատուհանում համապատասխան սարքի տողում սեղմեք Խմբագրում կոճակը:
Սարքն արգելափակելու համար պատուհանի վերին ակյունում սեղմեք Արգելափակել կոճակը , ապա՝ Հաստատել կոճակը:
Սարքը կարող եք արգելափակել նաև Կարգավիճակ տողում ընտրելով Արգելափակված կարգավիճակը, ապա՝ Պահպանել կոճակը:
Արգելափակված սարքը կշարունակի մնալ սարքերի ցանկում, սակայն այդ սարքից հնարավոր չի լինի մուտք գործել համակարգ։
Ինչպե՞ս ակտիվացնել արգելափակված սարքը
Հիմնական մենյուից ընտրեք Սարքեր բաժինը:
Բացված պատուհանում համապատասխան սարքի տողում սեղմեք Խմբագրում կոճակը:
Արգելափակված սարքն ակտիվացնելու համար պատուհանի վերին ակյունում սեղմեք Ակտիվացնել կոճակը, ապա՝ Հաստատել կոճակը:
Սարքը կարող եք ակտիվացնել նաև Կարգավիճակ տողում ընտրելով Ակտիվ կարգավիճակը, ապա՝ Պահպանել կոճակը:
Ինչպե՞ս ջնջել սարքը
Հիմնական մենյուից ընտրեք Սարքեր բաժինը:
Բացված պատուհանում համապատասխան սարքի տողում սեղմեք Խմբագրում կոճակը:
Սարքը ջնջելու համար հարկավոր է սեղմել էջի ներքևում գտնվող Ջնջել կոճակը, ապա՝ Հաստատել կոճակը:
Եթե պատահմամբ ջնջել եք սարքը, հոգ չէ: Սարքից կրկին մուքտ գործելու դեպքում այն նորից կվերականգնվի: