Գործընկերներ

Գործընկերներ բաժնում դուք կարող եք ավելացնել գործընկերների մասին տվյալները։

Հիմանական մենյուից ընտրեք Գործընկերներ բաժինը:

Բացված պատուհանում Դուք կտեսնեք գործընկերների վերաբերյալ հետևյալ ինֆորմացիան.

  1. Գործընկերոջ անվանումը
  2. Տնօրենի մասին տվյալներ
  3. ՀՎՀՀ հաշիվը
  4. Գործառույթները

Դուք հնարավորություն ունեք նաև որոնելու գործընկերոջը՝  պատուհանի վերին ձախ անկյունում գրելով գործընկերոջ անվանումը։ 

Ինչպե՞ս ավելացնել գործընկեր

Հիմանական մենյուից ընտրեք Գործընկերներ բաժինը:

Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Ավելացնել+ նշանը, որպեսզի ավելացնեք գործընկերոջ մասին տվյալները:

Ավելացնել գործընկեր պատուհանում լրացրեք գործընկերոջ մասին տվյալները:

Աստղանիշով դաշտերը լրացնելը պարտադիր է:

  • Ընտրեք Ձեր գործընկերոջ մասնաճյուղը:
  • Լրացրեք գործընկերոջ անվանումը:

Ցանկալի է լրացնել նաև հաջորդ դաշտերը՝

  • Գործընկեր ընկերության իրավաբանական անվանումը
  • ՀՎՀՀ տվյալները
  • Գործունեության հասցեն
  • Մատակարարման հասցեն
  • Պայմանագրի ամսաթիվը
  • Պայմանագրի համարը
  • Բանկ
  • ՀՀ
  • Հեռախոս
  • Բջջային
  • Տնօրեն
  • Կատեգորիա
  • Նկարագրություն
  • Հաճախորդի զեղչ

Գործունեության հասցեն դաշտը լրացնելուն պես կից քարտեզում կնշվի գործընկերոջ գործունեության վայրը, որը կարող եք փոխել՝ քարտեզի վրա տեղաշարժելով տեղանշանը։

Դուք կարող եք նաև նշել գործընկերոջ հասցեն՝ քարտեզի վրա մկնիկի կրկնակի սեղմում կատարելով, և փոխել այն՝ քարտեզի վրա տեղաշարժելով տեղանշանը։

Քարտեզը կարելի է դիտել 3 եղանակով՝

  1. Քարտեզի տեսքով:
  2. Ըստ Արբանյակի:
  3. Street View տարբերակով:

Հաճախորդի զեղչ դաշտը հնարավորություն է տալիս նշել գործընկերոջը տրամադրվող զեղչը՝ ըստ վճարման եղանակի։

Գործընկերներ բաժնում կարող եք նշել նաև գործընկերոջ համար սահմանված դեբետ լիմիտը, որը գերազանցելու դեպքում գործընկերոջ տվյալները Տեղեկատու բաժնի Գործընկերների պարտքեր ենթաբաժնում կնշվեն կարմիրով։

Վերոնշյալ քայլերը կատարելուց և բոլոր պարտադիր դաշտերը լրացնելուց հետո պատուհանի վերին անկյունում սեղմեք Ստեղծել կոճակը, որպեսզի ավելացնեք գործընկերոջը, կամ սեղմեք Չեղարկել կոճակը, եթե չեք ցանանում պահպանել տվյալները:

Ինչպե՞ս խմբագրել գործընկերոջ տվյալները և տեսնել մանրամասները

Գործընկերներ բաժնում Դուք նաև հնարավորություն ունեք խմբագրել և դիտել գործընկերոջ տվյալները, ծանոթանալ քաղվածքներին։

Հիմնական մենյուից ընտրեք Գործընկերներ բաժինը:

Բացված պատուհանում գործընկերոջ անվան տողում սեղմեք Խմբագրում կոճակը:

Տվյալների խմբագրում ենթաբաժնում Դուք կարող եք փոփոխել գործընկերոջ տվյալները, ապա սեղմել Պահպանել կոճակը, կամ Չեղարկել, եթե չեք ցանկանում պահպանել փոփոխությունները։

Գործընկերոջ վերաբերյալ մանրամասները տեսնելու համար գործընկերոջ անվան տողում սեղմեք Դիտել կոճակը:

Գործընկերոջ վերաբերյալ մինչև վերջին 90 օրվա քաղվածքները տեսնելու համար գործընկերոջ անվան տողում սեղմեք Քաղվածք կոճակը:

Ինչպես ավելացնել գործընկերների տվյալները XLSX ֆորմատով 

Եթե Ձեր գործընկերների վերաբերյալ տվյալները առկա են XLSX ֆորմատով, Վերբեռնել կոճակի միջոցով կարող եք պարզապես բեռնել դրանք համակարգ: 

Հիմնական մենյուից ընտրեք Գործընկերներ բաժինը:

Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Վերբեռնել կոճակը, որպեսզի վերբեռնեք գործընկերոջ մասին տվյալները:

Բացված պատուհանում սեղմեք Ընտրել ֆայլը xlxs կոճակը և համակարգչից վերբեռնեք համապատասխան ֆայլը:

Սեղմեք Ներբեռնել կոճակը և ծանոթացեք XLSX ֆորմատով ֆայլի օրինակին։

Վերբեռնումը հաստատելու համար սեղմեք Վերբեռնել կոճակը: Կատարված գործողությունները չեղարկելու համար սեղմեք Չեղարկել կամ X կոճակը: