Ապրանքներ

Ապրանքներ բաժնում դուք կարող եք ավելացնել Ձեր ապրանքները, տեսնել ապրանքների մանրամասները և թարմացումները, խմբագրել դրանց տվյալները կամ ջնջել դրանք, խմբավորել ապրանքները թղթապանակներում:

Հիմնական մենյուից ընտրեք Ապրանքներ բաժինը: 

Բացված պատուհանում Դուք կտեսնեք ապրանքների և թղթապանակների վերաբերյալ հետևյալ տվյալները.

  1. Ապրանքների և թղթապանակների գլխավոր նկարը
  2. Անվանումը
  3. Տեսակը՝ ապրանք կամ թղթապանակ
  4. Քանակը
  5. Գինը՝ աճման կամ նվազման կարգով
  6. Խմբագրվել է դաշտում դուք կտեսնեք ապրանքների և թղթապանակների հետ կատարված վերջին փոփոխությունների ամսաթվերը:
  7. Գործառույթներ դաշտի միջոցով կկարողանաք խմբագրել կամ ջնջել թղթապանակները, խմբագրել ապրանքները: 

Գործառույթներ դաշտը ներառում է հետևայլ գործառույթները.

  1. Խմբագրել
  2. Դիտել
  3. Քանակ
  4. Մանրամասներ

Ապրանքի տողում սեղմելով Խմբագրում կոճակը կարող եք կատարել ապրանքի տվյալների հետ կապված փոփոխություններ:

Ապրանքի տողում սեղմելով Դիտել կոճակը կարող եք  տեսնել ապրանքին վերաբերող մանրամասները՝

  • Ապրանքի գլխավոր նկարը
  • Ապրանքի շտրիխ կոդը
  • Ապրանքի գինը
  • Ապրանքի վերջին խմբագրման ամսաթիվը
  • Ապրանքի նկարագրությունը։

Ապրանքի տողում սեղմելով Քանակ կոճակը կարող եք ավելացնել ապրանքների մուտքերի և ելքերի քանակները և ընտրել Առաքիչ դաշտի ցանկից այն առաքիչներին, ում համար ցանկանում եք հասանելի դարձնել ավելացված տվյալները։

Ապրանքի տողում սեղմելով Մանրամասներ կոճակը կարող եք տեսնել Քանակ գործառույթի միջոցով կատարված գործողությունների պատմությունը։ 

Դուք հնարավորություն ունեք նաև ֆիլտրելու տվյալների ցանկը՝ պատուհանի աջ անկյունում ընտրելով ապրանքի տեսակը՝ ըստ մուտքի կամ ելքի,  և ըստ ժամանակահատվածի։

Ինչպե՞ս ավելացնել ապրանքներ

Հիմնական մենյուից ընտրեք Ապրանքներ բաժինը:

Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք  +Ավելացնել նշանը, որպեսզի ավելացնեք ապրանքի տվյալները:

Ավելացնել ապրանք ենթաբաժնում աստղանիշով տողերը լրացնելը պարտադիր է:

  • Անվանում դաշտում լրացրեք ապրանքի անունը:
  • Նշեք ապրանքի միավոր գինը:

Եթե համակարգի կարգավորումներ դաշտում լրացրել եք ԱԱՀ% վերաբերյալ տվյալները, ապա Միավոր գին դաշտում նշելով ապրանքի միավորի գինը, Գին դաշտում կտեսնեք ապրանքի վաճառքի գինը:

  • Ակցիզային հարկ դաշտը լրացնելու դեպքում ապրանքի վաճառքի գնին ավտոմատ կավելանա նաև ակցիզային հարկը։
  • Հասանելի քանակ դաշտում չեք կարող փոփոխություններ կատարել այս ենթաբաժնից:
  • Չափման միավոր դաշտում ներկայացված ցանկից ընտրեք ապրանքի չափման միավորը։ Այս ցանկում երևում են Կարգավորումներ բաժնում նախապես ընտրված չափման միավորները։ 
  • Ավելացրեք ապրանքի շտրիխ կոդը Շտրիխ կոդ տողում, որպեսզի առաքիչը կարողանա հեշտությամբ գտնել ապրանքը համակարգում՝ ընդամենը սկան անելով ապրանքի շտրիխ կոդը:
  • Ներկայացրեք ապրանքը, կատարեք կարևոր նշումներ ապրանքի վերաբերյալ Նկարագրություն բաժնում: Նկարագրություն դաշտում կարող եք օգտագործել առավելագույնը 255 սիմվոլ։

Ցանկացած ապրանքի համար կարող եք ընտրել 1 գլխավոր և 3 լրացուցիչ նկար, ապրանքի վերաբերյալ մանրամասները ներկայացնելու համար: 

Ընտրել գլխավոր նկար հատվածում ընտրեք ապրանքի հիմնական նկարը, որը երևալու է ապրանքների տողում:

Ընտրել ապրանքի նկարները կոճակի միջոցով վերբեռնեք ապրանքի ևս 3 նկար:

Ապրանքը ստեղծելու համար Ավելացնել ապրանք պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Ստեղծել կոճակը:

Նախորդ դաշտ վերադառնալու և գործողությունները չեղարկելու համար սեղմեք Չեղարկել կոճակը:

Ինչպես ավելացնել ապրանքները, եթե ունեք դրանք XLSX ֆորմատով

Հիմնական մենյուից ընտրեք Ապրանքներ բաժինը:

Բացված պատուհանի վերին աջ անկյունում սեղմեք Վերբեռնել նշանը:

Վերբեռնել կոճակի միջոցով կարող եք պարզապես բեռնել Ձեր ապրանքները համակարգ, եթե դրանք առկա են XLSX ֆորմատով:

Վերբեռնել Ապրանքները ֆայլից պատուհանում անհրաժեշտ է ընտրել մասնաճյուղը, ապա սեղմել Ընտրել ֆայլը xlsx կոճակը:

Սեղմելով Ներբեռնել կոճակը, կարող եք ներբեռնել համակարգ XLSX ֆորմատով ֆայլի օրինակը։

Վերբեռնումը հաստատելու համար սեղմեք Վերբեռնել կոճակը: Կատարված գործողությունները չեղարկելու համար սեղմեք Չեղարկել կամ X կոճակը: