Պատվերներ

Պատվերներ բաժնում դուք կարող եք տեսնել առաքմամբ զբաղվող մենեջերների/առաքիչների գրանցած պատվերները կամ վերադարձները, նաև ծանոթանալ պատվերի վերաբերյալ մանրամասներին:

Հիմնական մենյուից ընտրեք Պատվերներ բաժինը:

Բացված պատուհանում կտեսնեք պատվերի մասին տվյալների ցանկը.

  1. ID
  2. Մասնաճյուղ
  3. Առաքիչ
  4. Գործընկեր
  5. Կարգավիճակ
  6. Տեսակ
  7. Վճարման եղանակ
  8. Ստեղծման ամսաթիվ

Դուք հնարավորություն ունեք ֆիլտրելու ներկայացված ցանկը էջի վերևում ընտրելով գործարքի տեսակը՝

  • Ընտրել տեսակը՝ պատվեր կամ վերադարձ
  • Պատվերի կարգավիճակը՝ ավարտված կամ սպասվող 
  • Վճարման եղանակը

Վճարման եղանակների հետ կապված փոփոխություններ կատարելու համար անցեք Կարգավորումներ բաժին:

  • Ժամանակահատվածը
  • Մասնաճյուղը
  • Առաքիչ
  • Գործընկեր

Ներբեռնել կոճակը սեղմելով կարող եք ներբեռնել պատվերների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան, ներառյալ պատվերների հարկային հաշիվները XML ֆորմատով և այն ներմուծել հարկային e-invoicing ծրագիր։

Պատվերի մանրամասներին ծանոթանալու համար պատվերների ցանկի համապատասխան տողում սեղմեք Դիտել կոճակը։

Դիտել պատվերը կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում Դուք կտեսնեք պատվերի վերաբերյալ բոլոր մանրամասները և տվյալ պատվերում ներառված ապրանքները։ 

Ինչպե՞ս ջնջել պատվերները

Հիմնական մենյուից ընտրեք Պատվերներ բաժինը:

Պատվերի տվյալները ցանկից ջնջելու համար ցանկի համապատասխան պատվերի տողում սեղմեք Ջնջել կոճակը։

Ինչպե՞ս տեսնել պատվերի և գործընկերոջ հասցեն քարտեզի վրա

Կախված Ձեր սակագնային փաթեթից, Դուք հնարավություն ունեք տեսնելու վաճառքի մենեջերի կամ առաքիչի գրանցած պատվերի հասցեն և գործընկերոջ հասցեն քարտեզի վրա։

Գնացուցակ էջում կարող եք ծանոթանալ Araqich համակարգի գնային փաթեթներին:

Հիմնական մենյուից ընտրեք Պատվերներ բաժինը:

Պատվերների ցանկից համապատասխան պատվերի տողում սեղմեք Դիտել կոճակը։